Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Չերազած տնակ:Օգնություն | Kisabac Lusamutner
  • March 17, 2021
  • Սանկտ Պետերբուրգ, Վանաձոր

Չերազած տնակ:Օգնություն

Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ կոչվող ավանի տնակներից մեկում է ապրում Վրեժ Եգանյանի ընտանիքը: Մեր նկարահանող խումբը արդեն երկրորդ անգամ է այցելում այս ընտանիքին։ Վրեժն ու Աննան ապրում են  կարկատան արված հատակով ու ամեն կողմից քանդվող պատերով փոքրիկ տնակում: Ընտանիքը չունի բավարար միջոցներ առաջնային կարիքները հոգալու համար. միակ եկամուտն էլ նպաստն է։ Այս անգամ նրանց համար բավականին շատ սննդամթերք էինք տարել։  6-ամյա Արտյոմը և  3 տարեկան Մերին շատ էին ուրախացել մեր այցից։   Մեր նախորդ այցի ժամանակ նկատեցինք, որ ընտանիքը նաև հագուստի կարիք ունի և այս անգամ նրանց համար տարբեր եղանակների համար նախատեսված հագուստներ էինք տարել։                                                                                    Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ

Կարդալ պատմությունը՝

Չերազած տնակ