redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Երկու տարի առաջ տեղի ունեցած ավտովթարը փոխեց Արման Այվազյանի ապրելակերպը։ Դժբախտ պատահարից հետո նրա մոտ առողջական խնդիրները մեկը մյուսին հաջորդում են, իսկ անտանելի գլխացավերը օրվա անբաժանելի մասն են կազմում։ Մինչև ավտովթարը Այվազյանների ընտանիքի միակ աշխատող ձեռքը Արմանն էր, սակայն հիմա պարզապես հնարավոր չէ համատեղել նրա առողջական վիճակն ու աշխատանքը։ Արմանի եղբոր՝ Արտյոմի աշխատավարձով ընտանիքը հազիվ կարողանում է գնել համապատասխան դեղերը, սակայն լինում են օրեր, որ գումարի բացակայության պատճառով չեն կարողանում անգամ հաց գնել։ Մեր նկարահանող խումբն այսօր այցելեց Մասիս քաղաք Այվազյանների տուն։Նրնաց համար Կիսաբաց բարեգործական հիմնադրամը պարենամթերք էր տարել, որը որոշ ժամանակ կբավարարի ընտանիքին: 32- ամյա Արմանն այսօր շտապ վիրահատության կարիք ունի, քանի որ նրա վիճակը օր օրի վատթարանում է, իսկ ընտանիքի ֆինանսական միջոցները պակասում։ Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝