redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Գրիգորյանների ընտանիքում ոչ մեկը նույնիսկ չէր փորձում երազել տուն ունենալու մասին, մինչդեռ, 26-ամյա Աննան, սրտի խորքում հավատում էր, որ եթե ոչ ինքը, ապա գոնե իր երեխաները մի օր սեփական տուն կունենան:
Լուսանջելեսաբնակ բարերարը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի եթերում տեսնելով ընտանիքի պատմությունը ցանկություն էր հայտնել օգնել նրանց: Նոր բնակարան տեղափոխվելու լուրը չուշացավ․․․
Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում կահավորված բոլոր հարմարություններով 2 սենյականոց բնակարանը երիտասարդ ընտանիքի երազանքն էր, որը սեփական միջոցներով իրականացնելու հնարավորություն չկար: Բարերարը նաև գնել է ընտանի թռչուններ, իսկ հետագայում տնտեսությունը մեծացնելու համար նաև հոգացել է շինանյութի խնդիրը: Սոցիալական խնդիրները հոգալու համար Դավիթը բանկերից վարկեր էր վերցրել և չէր կարողանում պարտքեր փակել։ Բարերարը հոգացել է նաև այդ խնդիրը՝ մարելով Դավիթի բոլոր պարտքերն ու վարկերը: Աննան նշում է, որ Կիսաբաց լուսամուտներին դիմել էին ամուսնու առողջության համար, սակայն, լուծվեց ոչ միայն ամուսնու առողջական խնդիրները, այլև նաև տան տեր դարձան: Այսօր ընտանիքն ունի այն ամնենն ինչ անրաժեշտ է առժանավայել ապրելու, իրենց փոքրիկին մեծացնելու համար։