Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Անշեն տնաշեն | Kisabac Lusamutner
https://www.youtube.com/watch?v=P1z265YhIbs
  • July 8, 2019

Անշեն տնաշեն

$ 5.00 DONATE NOW

Արարատի մարզի Այնթապ գյուղում վագոն-տնակում ապրող Մկրտչյաննների բազմազավակ ընտանիքը այլևս չգիտի՝ ում դիմի, որ իրենց խնդրին լուծում տան: 2008 թվականից ապրելով Այնթապի 13-րդ փողոցում՝ մինչ հիմա չեն կարողանում հողի սեփականության իրավունքի վկայական ձեռք բերել: Հողատարածքը տրամադրել է Այնթապի նախկին գյուղապետը, իսկ ներկայիս գյուղապետ Կարեն Սարգսյանը մատը մատին չի տալիս՝ սոցիալապես անապահով ընտանիքի հարցին մի լուծում տալու համար: Ընտանիքի հայրը՝ Արթուր Մկրտչյանը, հաշմանդամ է, ապրում են հողագործությամբ: Կենցաղային պայմանների մասին խոսելն ուղղակի անտեղի է, քանի որ դրանք, կարելի է ասել, իսպառ բացակայում են։