redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Տավուշի մարզի բնակիչ Արտակ Լուլուկյանի խոսքով ՝ երեք տարի առաջ հուլիսի կեսերին գյուղում խոզերի համար կեր չկար, և կերը բերում էին Վրաստանից: Նա Բերդում կեր է գնել խոզերի համար `ցորենի թեփ, և սկսել է կերակրել իր խոզերին, տաս օր անց Լուլուկյանի 36 խոզերը սկսում են սատկել: Գյուղի անասնաբույժը արձանագրել է, որ խոզերը թունավորվել են սննդից: Արտակը նշում է, որ արդեն երեք տարի է `չի կարողանում քնել: Նա շատ լարված ու նյարդայնացած է: Նա ասում է, որ ունեցել է 36 խոզ, իսկ հիմա մեկը չի մնացել: 10 հազար դոլար արժողությամբ խոզերը կորել են: Արտակի խոսքով ՝ կովերի պատճառով ինքը շատ վարկեր է ստացել, իսկ այժմ ինքը ի վիճակի չէ վճարել, քանի որ իր միակ հույսը խոզերն էին: Արտակն ասում է, որ խոզերը իր երկար տարիների աշխատանքն են: