redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Տարիներ առաջ 52-ամյա Աիդան ծանոթացավ ամուսնու՝ Արմենակի հետ և նրան ամուսնությունից առաջ պատմեց անցյալում տեղի ունեցածի ու դրա հետևանքների մասին: Աիդան պատմել է Արմենակին ու նրա բոլոր հարազատներին, որ նա անկարող է երեխաներ ունենալ և այդ ամենն իմանալով այնուամենայնիվ նրանք ամուսնացել են ու տարիներ ապրել հաշտ: Այս զույգը համատեղ կյանքը շարունակեց Ուկրաինայում, սակայն 2019 թվականին, սկզբում Արմենակը, հետո Աիդան, վերադարձան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաք՝ ամուսնու հայրական տուն: 10 տարի համատեղ ապրելուց հետո հասկացան, որ ընտանիքում պակասում է երեխան, ինչն էլ շուտով դարձավ նրանց բաժանման պատճառը:
Շիփ-շիտակ, շիփ շիտակ, Ship-shitak, ship-shitak, Straightforward