Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6131
Չեռնոբիլում սկսվեց | Kisabac Lusamutner
  • October 2, 2020

Չեռնոբիլում սկսվեց

$ 5.00 DONATE NOW

Սահակյանների ընտանիքում շրջադարձային դեպքերը երեքն էին, երեքն էլ ճակատագրական ու մեծ ցավ պատճառող։

Ամեն ինչ սկսվեց Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից հետո։ Դրա հետևանքները վերացնելու ժամանակ Դավիթի մոտ առաջացավ լուրջ առողջական խնդիրներ, որոնք թողեցին իրենց հետևանքները ու հիմա բժիշկները անկարող են որևէ բան անել։ Վիրահատությունը Դավիթի համար վտանգավոր է ու կյանքին սպառնացող։

Հաջորդ ողբերգական դեպքը 2006թ․-ի ավիավթարն էր, որը խլեց ընտանիքի 6 ամյա անդամի կյանքը, որից տարիներ հետո չդիմանալով այդ կորստին մահացավ նաև Դավիթի կինը՝ Զինան։

Այսօր Դավիթի կողքին Կարինեն է, որը հոգ է տանում նրա մասին ու մենակ չի թողնում նրան կյանքի այս դժվար փուլում, բայց Դավիթի մտքում ամեն օր իր 6 ամյա թոռն ու կինն են։