Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Անպատճառ պատճառներ:Օգնություն | Kisabac Lusamutner
  • April 15, 2021
  • Սարդարապատ

Անպատճառ պատճառներ:Օգնություն

Սարդարապատ  համայնքում  որդու ընտանիքի հետ ապրում է Վարդանուշ  Գրիգորյանը։ Գրիգորյաններն ապրում են  նպաստով ու թոշակով։ Այդ գումարից տնտեսելով տիկին Վարդանուշը կարողանում է վճարել կոմունալ ծախսերը և ցամաք հաց գնել։ Սննդամթերքն էլ խանութներից պարքով են վերցնում: Օրեր առաջ տիկին Վարդանուշը զանգահարելով խմբագրություն օգնություն էր խնդրում։ Նրա խոսքով, երեխաներ սոված էին և նրանց  կերակրելու համար միջոցներ չկային։ Նաև հագուստի խնդիր ունեին։ Հաջորդ օրը մեր նկարահանող խումբը ուղևորվեց  Սարդարպատ գյուղ։ Մեր այցը անակնկալ էր տիկին Վարդանուշի ընտանիքի համար։ Նրանք չէին էլ սպասում, որ այդքան արագ կարձագանքենք։ Մեզ հետ տարել էինք սննդամթերք, որը կբավականացի մի քանի շաբաթ և տիկին Վարդանուշը ստիպված չի լինի պարտքով սնունդ գնել, նաև հագուստներ երեխաների համար։ Դպրոցներն սկսվում են և գումար չլինելու պատճառով չեն կարողացել ոչինչ գնել երեխաների համար մենք, նաև դպրոցական հագուստ էինք մեզ հետ տարել։ Տիկին Վարդանուշը անընդհատ կրկնում էր, որ մենք ճիշտ ժամանակին հասանք, քանի որ չգիտեր թե այսօր ինչպես է կերակրելու բազմանդամ ընտանիքին։                                                                                                            Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ

Կարդալ պատմությունը՝

Անպատճառ պատճառներ